Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Գրիգորյանը հաղթեց Ղազախստանում, Հայաստանի եւս երեք գրոսմայստերներ 20 առաջատարների մեջ են

Դեկտեմբեր 10,2012 09:57

 Ղազախստանում անցկացված շախմատի «Պավլոդար օփեն» մրցաշարն ավարտվեց Ավետիք Գրիգորյանի հաղթանակով: Հայաստանցի գրոսմայստերը տասը հնարավորից վաստակեց 8,0 միավոր եւ պայքարն ավարտեց միանձնյա առաջատարի դերում:

107 մասնակիցների մրցապայքարում 20 առաջատարների մեջ են նաեւ մեր հանրապետության մյուս երեք ներկայացուցիչները: Հովհաննես Գաբուզյանը 7,0 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, Զավեն Անդրիասյանը եւ Հրայր Սիմոնյանն իրենց անվան դիմաց գրանցեցին 6,5-ական միավոր եւ գրավեցին, համապատասխանաբար, 13-րդ եւ 20-րդ տեղերը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31