Լրահոս
Օրվա լրահոսը

Պատարագ Վարագա եկեղեցում`առանց Վարագյան ավագ եղբայրների

Դեկտեմբեր 09,2012 20:23

Ինչպես տեղեկացրել ենք,  անցած շաբաթ  Վեհափառ հայրապետը մասնատեց, երկու մասի բաժանեց Շիրակի թեմը `տեղաբնակների կողմից  անչափ սիրված հոգևոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռքից վերցնելով Արթիկը` իր 23 գյուղերով: Կաթողիկոսը Արթիկի թեմի առաջնորդ կարգեց  իր  ոսկեվազցի համագյուղացուն` Մայր աթոռի  միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին: Ինչպես պատմում են արթիկցիները, այսօր տեղի է ունեցել Արթիկի նորընծա սրբազանի գահակալության  արարողությունը. Շիրակի  թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հովվական գավազանը փոխանցել է նոր սրբազանին, այսինքն գահն ու  առաջնորդական աթոռը զիջել է նրան: Այսպիսով,  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը  նոր  սրբազանին ներկայացրել է արթիկցի հավատացյալներին,  որոնց մեջ գերակշռող է  եղել  քաղաքի վերնախավը` նորընտիր քաղաքապետ Արսեն Աբրահամյանը,  փոխքաղաքապետ Գևորգ Ղուլիջօղլյանը, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, գյուղապետեր, Արթիկի ու շրջակա գյուղերի   դպրոցների տնօրեններ ու փոխտնօրեններ: Այս արարողությանը մասնակցել է նաև Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը:

Հետաքիքրն այն է , որ  պատարագը  մատուցվել  է Արթիկի  նախկին ժամի  ու պետական քոլեջի մոտ գտնվող  Վարագա եկեղեցում, որը կառուցվել է Արթիկի նախկին քաղաքապետ  Խաչատուր Վարագյանի ու  նրա երկու  եղբայրների` Դավիթի ու Մխիթարի ֆինանսավորմամբ,  սակայն , նրանք այսօր հրավիրյալների շարքում չեն եղել: Որպես հավատացյալ`  մասնակցել է միայն Վարագյանների կրտսեր եղբայրը, ով, ըստ  եկեղեցականների, ամեն կիրակի  մասնակցում է պատարագներին:

Նշենք, որ Վարագա եկեղեցին Վարագյան  եղբայրները կառուցել են ոչ միայն որպես աղոթատեղի, այլև քաղաքի չքավոր մարդկանց  սգո արարողություններ ու   հարսանիքներ անցկացնելու համար անվճար  դահլիճ տրամադրելու նպատակով:  Եվ քանի որ այն եկեղեցական համալիր է, կողքին կառուցվում է նաև Սուրբ Հովհաննես եկեղեցին` դարձյալ Վարագյան եղբայրների  նախաձեռնությամբ:

Ինչևէ,  ինչո՞ւ նախկին քաղաքապետ  Խաչատուր Վարագյանին ու ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանին նոր Սրբազանի գահակալության արարողությանը չեն հրավիրել: Եկեղեցականների ասելով, Արթիկի սրբազանի ձեռնադրման արարողությունը եղել է  Մայր Աթոռ Էջմիածնում, նա  պաշտոնապես այստեղ է հռչակվել Արթիկի սրբազան, իսկ այս մեկը պաշտոնական արարողություն չէ, և հավատացյալներին որևէ հատուկ հրավերք չի ուղղվել, հետևաբար և նրանք, ովքեր ցանկություն են հայտնել գալ ու մասնակցել պատարագի, եկել են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31