Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղաբանությունն ու ֆեյսբուքն իր ֆեյքերով. Շաբաթվա տեսություն

Դեկտեմբեր 09,2012 15:29

Մի քանի շաբաթ է, ինչ համացանցում քննարկվում, մեկնաբանվում ու կարծիքաշատ տեղեկություններ են ներկայացվում «Աշխարհի վերջ»-ի մասին: Գիտնականներ, աստղաբաններ, գուշակներ. նրանցից յուրաքանչյուրն էլ կարծես իր պարտքն է համարում գոնե մեկ նյութ նվիրել «Աշխարհի վերջ» -ին, մենք էլ հետաքրքրված փորձում ենք հասցնել կարդալ բոլորը, իմանալ՝ իսկապե՞ս մի քանի օր է մնացել մեզ ապրելու 🙂

Աստղաբանության մասին թյուր պատկերացումների ու դրա իրական հնարավորությունների մասին է գրել նաև Ալինա Դերձանյանը. «Մի դիմեք աստղաբանի այնքան ժամանակ, քանի դեռ չեք սպառել սեփական տրամաբանության և մտավոր կարողությունները: Մի դարձեք խամաճիկ, ենթարկվելով ամենօրյա ցուցումներին: Եղեք ազատ, վստահեք սեփական ուժերին: Դե իսկ, եթե Աստված մի արասցե, այնուամենայնիվ հայտնվել եք իրոք բարդ վիճակում, ապա աստղաբանը կօգնի ուշքի գալ, ընկած տեղից վեր կացնել, թափ տալ շորերն ու ուղղությունը նշմարել, որով պիտի շարունակեք գնալ առաջ: Նա ձեր ձեռքը բռնած չի գալու, ձեր սեփական կյանքն ապրելու գործն ուրիշին մի վստահեք…»:

Ամենադրական ազդեցությունը «Աշխարհի վերջի» ժամանակ կարծում եմ ֆեյսբուքում կլինի: Վերջապես ֆեյսբուքը կազատվի ֆեյք էջերից 🙂 Ֆեյքերի մասին գրառում է թողել Առաքել Սեմիրջանյանը՝ ֆեյսբուքյան ֆեյքերը համեմատելով լրատվական ֆեյքերի հետ. «Էս ֆեյսբուքյան ֆեյքերը լրիվ այլ սորտի դեմքեր են. նրանք ում ասես վիրավորում ու հայհոյում են, բայց հենց պատասխան են ստանում, իրանց թվում ա, որ էդ պատասխան քֆուրն ու վիրավորանքը իրանց անձին չի ուղղված, այլ էն անկապ անվանը, որի տակ իրենք թաքնվում են: Նույնն էլ անում են լրատվական ֆեյքերը. ում մասին ինչ ասես գրում են (ի տարբերություն ֆեյսբուքյան ֆեյքերի՝ սրանք գրում են միայն փողի դիմաց), բայց հենց պատասխան հայհոյանք կամ պատասխան հոդված են ստանում, իրենց թվում ա` դա իրենց չի վերաբերում…»:

Մենուա Հարությունյանին էլ հետաքրքրել է, թե ֆեյսբուքում անանուն գրողների շրջանում պաշտոնյաներ կամ հայտնի մարդիկ կա՞ն. «Ինձ մոտ տպավորություն է, որ նման մարդիկ շատ են անանունավոր գրողների շարքերում, նրանց գրառումներում շատ հաճախ ինֆորմացիան շատ-շատ է: Ամեն դեպքում Արմեն Աշոտյանը շատ ավելի ազնիվ է», – գրել է նա:

Արա Հարությունյանն էլ անդրադառնալով ֆեյսբուքյան գրառումներին՝ գրել է. «…Ես հոգեբան չեմ և չէի ուզենա սխալ կարծիքներ հայտնել, թե ինչու է դա այդպես: Բայց որպես տարեց և ֆեյսբուքցի՝ ասեմ՝ գեշ է, անվայել ու անիմաստ: Ֆեյսը և՛ ժամանց է, և՛ ինֆորմացիայի աղբյուր, և՛ դրսևորման ասպարեզ: Օգտվեք նրանից որպես այդպիսին և բարձրացրեք ձեզ՝ որպես անհատ: Մի դարձրեք այն հետամնացություն, տկարամտություն ու պրիմիտիվիզմ սփռելու գործիք: Այստեղ շատ են նաև նոր-նոր կյանք մտնողները, մի փակեք նրանց աչքերը ձեր խավարով»:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31