Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստները պետք է փոխե՞ն պայքարի ձևը

Դեկտեմբեր 09,2012 14:58

«Մինչ քաղաքապետարանի որոշում կայացնելը, բնականաբար, մեր ակցիաները շարունակվում էին հին մեթոդներով, բայց արդեն մի քանի ամիս է՝ նախկինի պես չենք գործում, քանի որ ստացանք զգուշացում քաղաքապետարանից, որ նման օրենք է կյանքի կոչվել, և թռուցիկները պետք է փակցնել հատուկ տեղերում»,- այս մասին ասաց «Մեկ ազգ» դաշինքի նախագահ Գոռ Թամազյանը՝ խոսելով մայրաքաղաքում թռուցիկներ փակցնելու սահմանափակումների մասին:

Հիշեցնենք, որ հակաիշխանական լոզունգներով թռուցիկներ փակցնելու և գրաֆիտիներ ներկելու մեղադրանքով ոստիկանություն էին բերման ենթարկվել «Հակահարված» art խմբի ակտիվիստները: ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը ԳԱԼԱի հետ զրույցում, մատնացույց անելով «Մեկ ազգ» դաշինքի գործունեությունը, ասել էր, որ նրանք տարիներ շարունակ ՀԱԿ-ի դեմ ուղղված թռուցիկներով աղտոտում են քաղաքը, սակայն նրանցից ոչ մեկը ոստիկանություն բերման չի ենթարկվել, հետկապես՝ ոստիկանությունը ճնշումներ է գործադրում միմիայն ՀԱԿ ակտիվիստների քաղաքական և քաղաքացիական ազատության նկատմամբ:

Գոռ Թամազյանի խոսքով՝ որքան էլ որ համասեռամոլության, աղանդավորության և ազատ բարքերի դեմ իրենց պայքարը բխում է ազգի շահերից, այնուամենայնիվ, իրենք հաշվի են նստում քաղաքապետարանի ընդունած որոշման հետ և թռուցիկները փակցնում են ստենդների վրա: Ինչ վերաբերում է ներկայումս ոչ ճիշտ տեղերում փակցված իրենց թռուցիկներին, նա պատասխանեց, որ այդ թռուցիկները նախկինից մնացած թռուցիկներն են:

«Նախկին թռուցիկներ են, այլ հարց է, որ թաղապետարանը չունի այնքան մարդկային ռեսուրսներ, որ կարողանան մաքրել քաղաքը այդ թռուցիկներից»: Պատասխանելով ԳԱԼԱ-ի՝ ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանություն բերման ենթարկելու վերաբերյալ հարցին՝ Գոռ Թամազյանը ընդունելի համարեց, որ մարդիկ կարող են դեմ լինել ռեժիմին, «բայց եթե այդ թռուցիկները փակցնելով՝ որոշում են խախտում, ապա կարելի է փոխել պայքարի ձևը»,- եզրափակեց նա:

 

Մելանյա Մելքումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31