Գերմանական այս ակումբի ամենանվիրյալ երկրպագուները, որոնք պատրաստ են անգամ իրենց մահվանից հետո ապացուցել կապվածությունն ու նվիրվածությունը սիրելի ակումբին, կարող են նախապես տեղ պատվիրել Գելզենկիրհենում ստեղծված ֆանատների ակումբի գերեզմանատանը: Այն գտնվում է «Շալկեի» ստադիոնից մեկ կիլոմետր հեռավորության վրա, զբաղեցնում է չորս հազար քմ եւ ունենալու է 1904 գերեզման: Դրանցից յուրաքանչյուրը պարտադիր ունենալու է ակումբի զինանշանը, ֆուտբոլային խոտածածկ եւ դարպաս: Ամեն մի երկրպագու որոշում կայացնելու դեպքում ակումբին պետք է վճարի առնվազն 5400 եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ