«Կրասնոդար» ՖԱ սեփականատեր Սերգեյ Գալիցկին «Twitter»-ի իր էջում մեկնաբանել է իր ակումբի եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրի Մովսիսյանի՝ Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելը: «Սա բիզնես չէ: Յուրային մենք բաց թողեցինք, որովհետեւ նրան մեծ պայմանագիր են առաջարկել: Նա շատ բան է արել մեզ համար: Շնորհակալություն նրան: Մենք նրա հետ կապված միայն դրական զգացողություններ ունենք: Յուրան գիտի, որ ցանկացած ժամանակ կարող է գալ մեզ մոտ»: Նախնական տեղեկություններով մոսկովյան ակումբում Յուրայի աշխատավարձը կազմելու է տարեկան $ 3,5 միլիոն:
Այս մրցաշրջանում Յուրի Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 13 հանդիպման, խփել 9 գոլ եւ գոլային 2 փոխանցում կատարել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ