Մոսկվայի «Սպարտակը» եւ «Կրասնոդարը» ընդհանուր հայտարարի են եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ մոսկովյան ակումբ տեղափոխվելու հարցում: Այս մասին տեղեկացրել է «Սպարտակի» պաշտոնական կայքը: Մոտ ժամանակներս կձեւակերպվեն տրանսֆերային բոլոր փաստաթղթերը եւ 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կստորագրվի: Ռուսաստանի լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին ակնկալվող պայմանագրի մանրամասների մասին. հինգ տարի՝ 7,5 միլիոն եվրոյով:
«Կրասնոդար» ՖԱ կայքը շնորհակալություն է հայտնել Մովսիսյանին «որակյալ աշխատանքի» համար եւ հաջողություններ մաղթել նոր թիմում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ