Իսրայելում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունը, որին մասնակցող հայաստանցի ծանրորդներին այդպես էլ չհաջողվեց երկամարտի արդյունքով ոսկե մեդալ նվաճել:
Մեր ծանրորդներրից այսօր վերջինը մրցահարթակ մտավ 23 տարեկանների պայքարին մասնակցող +105 կգ քաշային Հայկ Հակոբյանը: Հայկը պոկում վարժությունում 192 կգ-ով արժանացավ փոքր ոսկու, սակայն հրումում նրա ցույց տված 220 կիլոգրամն ընդամենը երրորդ արդյունքն էր, ինչի հետեւանքով նա երկամարտում եւս տեղ զբաղեցրեց պատվո պատվանդանի բրոնզե աստիճանին:
Այսպիսով, Հայաստանի ծանրորդները Եվրոպայի այս տարիքային խմբերի առաջնությունում անմասն մնացին չեմպիոնական տիտղոսից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ