Ստամբուլի Քադըքոյ հրապարակում գտնվող Աթաթուրքի հուշարձանը կհանվի առաջիկա շենքերի կառուցման նախագծի հետ կապված: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը` հղում անելով թուրքական մասնավոր «Էն Թի ՎԻ» հեռուստակայանին:
Քադըքոյ հրապարակի վերակառուցման նույն ծրագրի մի մասն է նաև Հայդարփաշա շենքը վերցնելու` վեճերի առարկա դարձած հարցը:
Աթաթուրքի հուշարձանը նախատեսված է փոխարինել ընդարձակ շենքով, որը ծառայելու է որպես մշակույթի կենտրոն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ