Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասունցի Դավիթ» էպոսի` UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրվելը եւս մի առիթ է` Հայաստանին նորովի վերաբերմունքով հայացք ուղղելու համար

Դեկտեմբեր 08,2012 19:04

Ջիվան Սարգսյան

Այդ մասին Aravot.am –ի հետ հարցազրույցում ասում է ասմունքող Ջիվան Սարգսյանը:

«Սա մի առիթ է, որպեսզի շատերը նորովի վերաբերմունքով հայացք դարձնեն դեպի Հայաստան աշխարհը: Էպոսը մեր անձնագիրն է, այդտեղից ենք մենք սնվում, այդտեղ են մեր ազգային  բնավորության գծերը, ամեն ինչ բխում է էպոսից: Ազգային նկարագիրը պահելու համար շատ կարեւոր է էպոսը ունենալ սրտիդ մեջ»:

Թեեւ վերջին երկու տասնամյակում, Ջիվան Սարգսյանի խոսքերով, էպոսի նկատմամբ խիստ արժանի լրջությամբ վերաբերմունք չի ցուցաբերվել, այնուամենայնիվ, այս քայլը կզգաստացնի մեզ:

«Երբ որ արդեն դուրսն է անդրադառնում քո խնդրին, դու քո խնդրի հետ կապված ավելի ես զգաստանում: Հիմա մենք չենք կարող անտարբեր լինել: Մեծ պարտավորություն են իրենց այդ քայլով դնում հայ դպրոցի, բուհերի ուսերին, որ անպայմանորեն մենք խիստ շեշտված վերաբերմունք ցուցաբերենք մեր էպոսի հանդեպ»,-նշում է ասմունքողը:

Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանն էլ մեզ հետ զրոցում նշում է, որ էպոսի` UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրվելը  ողջ հայության հաղթանակն է:

«Սա խթան է` մեր հերոսին ավելի կարեւորելու համար: Էպոսի հերոսները, կերպարները  դեռ պիտի զարգացնենք մեր ճանապարհին, ի վերջո մենք արցախյան խնդիր ունենք, ունենք ապրիլի 24»,-եզրափայում է Լենա Անթառանյանը:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31