Իսրայելում այսօր ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունը: Վերջին օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ, որոնցից երկուսն արդեն ավարտել են պայքարը: 23 տարեկանների մեջ +105 կգ քաշային Կարապետ Բարսեղյանը, հանդես գալով «B» խմբում, երկամարտի 352 (155+197) կիլոգրամով խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 20 տարեկանների մրցապայքարում 105 կիլոգրամ քաշային Համլետ Պողոսյանը 160+195=355 կիլոգրամով բավարարվել է 5-րդ տեղով:
Այս պահին պայքարի մեջ է մեր Գոռ Մինասյանը (20 տարեկաններ), որի հետ վերջապես ոսկե մեդալ նվաճելու լուրջ հույսեր կան, իսկ Եվրոպայի առաջնությունը եզրափակելու են գերծանր քաշային՝ 105 կիլոգրամից բարձր քաշ ունեցող տղաները, որտեղ մեր հանրապետությունը ներկայացնելու է Հայկ Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ