17 տարի Մինեապոլիսի Վայզմեն արվեստի թանգարանում մնալուց հետո, հավերը թռչում են Հայաստան: Գրում է «Սթար թրիբուն» պարբերականը:
Խոսքը Մինեսոտայում ծնված արվեստագետ Դուգ Արգուի վանդակների մեջ հավեր պատկերված կտավի մասին է: Անանուն նկարը, որը 3.5 մետր երկարության և 5,5 մետր լայնության է, հայտնի է որպես «հավերի նկար» և մեծ հետաքրքրություն է վայելում 1995թ.-ից սկսած, երբ նրա սեփականատերը` Ջերարդ Գաֆեսճյանը, այն տրամադրեց Մինեսոտայի համալսարանի թանգարանին: Այժմ նա ծրագրում է նկարը բերել Երևան` Գաֆեսճյանի թանգարանում ցուցադրելու:
«Ես սիրում եմ Վայզմենը ու կարծում եմ, որ նկարը շատ լավ էր նայվում այնտեղ», – ասել է Արգուն, – «Բայց միևնույն ժամանակ անհամբեր սպասում եմ այն Հայաստանում տեսնելուն: Ինձ հետաքրքրում է, թե այնտեղի մարդիկ ինչ կմտածեն նրա մասին»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ