Լրահոս
Օրվա լրահոսը

Մուկուչյանը կարծում է, որ ընտրողներին տեղամաս տեղափոխած երթուղայինները ընտրողներից մեկի հարեւանի մեքենա է եղել

Դեկտեմբեր 08,2012 17:02

«Այս անգամ նախատեսել ենք թանաքանյութ, որը պետք է որեւէ խնդիր չառաջացնի»,- այսօր 2013 թվականի նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակացույցը հրապարակելուց  հետո լրագրողներին ասաց  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքերով, նոր թանաքանյութի 7 նմուշ է  արդեն փորձարկվում: Նախքան ընտրությունները ԿԸՀ-ն ընտրողներին ու շահագրգիռ կողմերին նոր թանաքանյութը կներկայացնի, որ բոլորը հավաստիանան դրա որակով:

Անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարությանը, թե ակնկալում է, որ Հայաստանում նախագահական ընտրություններն անցկացվեն անթերի, պարոն Մուկուչյանն ասաց. «Ես համոզված եմ, որ ընտրական օրենսգրքով ամրագրված մեխանիզմները լիարժեք հնարավորություն են տալիս նման ընտրություններ կազմակերպելուն: Համոզված եմ, որ ընտրությունների անցկացումը կընթանա ընտրական օրենսգրքի պահնջներին լիակատար համապատասխան»:

Խոսելով դեկտեմբերի 2-ին անցկացված Աժ լրացուցիչ ընտրությունների շահարկումներից, պարոն Մուկուչյանը ասաց, որ ամեն մարդ երեւույթները գնահատում է իր ընկալողականությամբ. «Եթե հնչում են գնահատականներ, դա  բնական է: Ես  այդ օրը եղել եմ ընտրական տարբեր տեղամասերում, հանդիպել եմ թեկնածուների վստահված անձանց հետ, իսկ վստահված անձինք էին փաստում, որ այդ տեղամասում խախտումներ չեն նկատել»:

Պարոն Մուկուչյանը նաեւ անդրադարձավ փոխադրամիջոցներով ընտրողների տեղամաս տանել-բերելուն. «Պետք է լինել անկեղծ ու նշել, որ եթե անգամ եղել են նման դեպքեր, ապա այդ դեպքերը համատարած բնույթ չեն կրել, չէ որ եղել են հազարավոր քաղաքացիներ, որ ուղղակի այցելել են ընտրական տեղամաս: Եթե որակվում է, որ այս կամ այն քաղաքացին տեղափոխվեց եւ այլն, հանգամանքները ինքնուրույն քննարկման առարկա պետք է դարձնել, որովհետեւ կարող են քաղաքացիները հավաքվել ու հարեւանի մեքենայով գնալ կամ մեքենա հրավիրեն ու գնան տեղամաս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31