Մեր ամբողջ քաղաքական դաշտն ամբողջությամբ գործում է դրսից թելադրված արժեհամակարգի շրջանակներում: Այսօր լրագրողների հետ նման հայտարարություն է արել «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա` մինչ օրս այդ արժեհամակարգից դուրս գալու համար որեւէ քաղաքական ուժ որեւէ առաջարկ չի արել: «Եվ այս շրջանականերում հատկանշանակ էր, որ Եվրոպա կատարած այցի շրջանակներում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Եվրոպան ասում է` շատ հարմար թեկնածու է` ընտրություններին մասնակցելու համար: Մենք գիտենք, որ Արեւմուտքը պաշտպանում է Սերժ Սարգսյանին ու եթե այդ նույն Արեւմուտքն ասում է` սա շատ հարմար թեկնածու է, եկեք եզրակացությունները մենք անենք, թե ինչ տրամաբանության մեջ են նրանք ուզում այդ ամենը տեղավորել»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա ՀՀ-ում իր համար վստահելի ոչ մի գործընկեր չի տեսնում: «Դա շատ վատ վիճակ է մեզ համար, շատ բարդություններ առաջացնող վիճակ է»,- նշեց պարոն Մանուչարյանը:
Մանրամասն ՝ կարդացեք այստեղ