Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր

Դեկտեմբեր 08,2012 15:54

 

ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի միջև տարիների ընթացքում գիտական ու մշակութային ծրագրերի շրջանակներում ձևավորված համագործակցությունը իրավական հարթության վրա դրվեց: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պայմանագիր ստորագրեցին 2012-2017թթ. գիտակրթական և մշակութային համագործակցության վերաբերյալ:

Այսուհետ գիտական, կրթական, գեղարվեստական գրականության, հետազոտական թեմաների պատվերներն ու հրատարակումը, ինչպես նաև միջոցառումների ու ծրագրերի համատեղ մշակումը, կազմակերպումն ու իրականացումը Հայաստանում և Սփյուռքում  պայմանագրային բնույթ կկրեն: Համատեղ կկազմակերպվեն գիտաժողովներ ու համաժողովներ, ուսանողների պրակտիկան: Կշարունակվի ԵՊՀ-ի հետ համատեղ Սփյուռքագիտության ամբիոնի գործունեության ապահովումն ու սփյուռքագիտության գծով մագիստրոս մասնագետների պատրաստումը, «Սփյուռք ամառային դպրոցի» գործունեությունը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պայամանգրի կնքումը  կարևոր իրադարձություն համարեց՝ մատնանշելով այն հիմնական ուղղությունները, որոնցով արդեն իսկ ծավալվել ու շարունակվելու է ընթանալ գործակցությունը: Համագործակցության առաջին քայլը ԵՊՀ-ում Սփյուռքագիտության ամբիոնի հիմնումն էր ու մասնագետների պատրաստումը: Որպես 2-րդ ուղղություն նախարարը նշում է, որ գիտական կարևոր բոլոր համաժողովները կազմակերպում են համալսարանի հետ: Համատեղ իրականացվող 3-րդ ուղղությունը հետազոտական աշխատանքներն են: Սփյուռքը բազմաշերտ է, ունի շատ խնդիրներ, որոնք նախարարությունն ուսումնասիրում է ԵՊՀ գիտնականների հետ:

«Մայր բուհը մեզ համար դարձել է այն հիմնարար կենտրոնը, որի հետ նախարարությունը հիմնադրման առաջին օրվանից գործակցում է»,- նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ կարևորելով հատկապես Սփյուռքի համայնքների պատմությունը գրի առնելու գործում ԵՊՀ  մասնակցությունը:

«ԵՊՀ-ն լրջորեն է մոտենում այս համագործակցությանը: Մեր անցած ուղին կարճ է, բայց բազմաբովանդակ: Կարծում եմ` ձեռքբերումները թույլ են տալիս կառուցել համագործակցության միանգամայն նոր մակարդակ: Ուրախալին այն է, որ դասախոսական և ուսանողական նորանոր շրջանակներ են ներառվում այս համագործակցության մեջ»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31