Լրահոս
Օրվա լրահոսը

«Oրենքները պետք է փոխվեն եւ ծառայեն հայոց պետականության եւ հայոց ազգի շահերին». Գոռ Թամազյան

Դեկտեմբեր 08,2012 15:51

«Պատերազմող երկիր ենք, իսկ մեր թիկունքում կան չափազանց շատ գործոններ, կրոնական թե քաղաքական ուղղվածության, որոնք մեր հանրության գիտակցության մեջ սերմանում են արտազգային, հակաքաղաքացիական գաղափարներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մեկ ազգ դաշինք»-ի համանախագահ Գոռ Թամազյանը:

Նրա պնդմամբ դրանցից մեկը «Եհովայի վկա» կազմակերպությունն է: Դա տոտալիտար աղանդ է եւ իր մեջ պարունակում է հակաքաղաքացիական ապազգային, հակահայրենասիրական մոտեցումներ.

«Ինչպես ասում է Նապոլեոնը`Կառավարությունը գնում է, իսկ եկեղեցին մնում: Եհովայի վկաները քաջ գիտակցում են, որ միջազգային կառույցները,  որոնք գտնվում են ԱՄՆ-ի պետության ազդեցության ներքո պետք է իրենց պաշտպան կանգնեն: Նրանք հույսները միշտ դնում են միջազգային կառույցների վրա: Մեր իրականության մեջ հեշտասերները, որոնք նաեւ կոսմոպոլիտ են իրենց մտածելակերպով տուրք են տալիս այնպիսի գաղափարների, որոնք իրենց բնույթով այնքան խաղաղասիրական են, որ եթե դու դրանով ապրես, ապա դադարում ես հայրենասեր մարդ լինելուց»:

Բանախոսի համոզմամբ ցանկացած գաղափար ծնվում եւ վախճանվում է ըստ պահանջարկի: Եհովայի վկաները իրենց երեւակայում են բարձր կարգի ռասսա.

«Միջազգային կառույցները հովանավորում են Եհովայի վկաներին: Նրանք ուղղորդվում են Նյու Յորքից, իրենց մայր կենտրոնը Նյու Յորքն է: Նրանք դրսից ֆինանսապես ու քաղաքականապես հովանավորվող կազմակերպություններ են»:

Գոռ Թամազյանի խոսքով օրենքները պետք է փոխվեն եւ ծառայեն հայոց պետականության եւ հայոց ազգի շահերին: Ինչը դրսից է հովանավորվում չի կարող ծառայել մեր ազգի քաղաքական, բարոյական շահերին.

« Պետությունը պետք է վերանայի իր մայր մոտեցումը` այլընտրանքային ծառայության մոտեցումը պետք է բեկամվի: Եթե այսպես շարունակվի, ապա առաջիկա 10 տարում, հնարավոր է որ մեր պետության պետբյուջեն դատարկվի ու գնա Եհովայի վկաներին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31