Զարմանալի չէ, որ հաճախ են մարդիկ հանրային դեմքերին միացնում կամ բաժանում: Հերթական «միացման» կիզակետում Նազենի Հովհաննիսյանն ու Ֆելիքս Խաչատրյանն էին: Միջոցառումներից մեկի ժամանակ Գագիկ Շամշյանը նրանց լուսանկարել է, և այդ լուսանկարը տեղադրել ֆեյսբուքում, դե իհարկե, դրան պետք է հետևեին բուռն քննարկումները: Ոմանք կարծել են, թե նրանք նորից միասին են, ոմանք նույնիսկ համոզել են, թե նկարում Նազենին չէ: Այս ամենում պարզաբանում է մտցրել հենց ինքը՝ Նազենի Հովհաննիսյանը, գրելով. «Ժողովո՞ւրդ: Մարդ Նոր տարվա նկարահանման է՞լ չի կարող արդեն գնալ, որտեղ բոլորը կոլեգաներ են: Ես էլ կարծում էի` իմ պրոֆիլն արդեն վաղուց ճանաչելի է. այնքան ուրիշներ իմ դեմքով ապրեցին, արդեն շփոթում եք: Իսկ այստեղ ես եմ, Ֆելոն էլ` Ֆելոն: Մենք էլ հազար տարվա ընկերներ ենք: Չեմ կարծում, որ զարմանալու պատճառ կա»:
Երգիչ երգչուհիներն արդեն նորություններ հայտնելու համար սկսել են ոչ թե դիմել լրատվամիջոցներին, այլ տեղեկացնել մարդկանց անձամբ գրառում կատարելով ֆեյսբուքում:
Քրիստինե Պեպելյանն, օրինակ, հայտնել է, որ շուտով լույս կտեսնի իր նոր CD-ն. «Այսօր վերջացրեցի CD-իս վերջին երգի ձայնագրությունը… Լույս կտեսնի դեկտեմբերի երկրորդ կեսին… «Շնորհակալ եմ». հենց այսպես է կոչվելու իմ նոր ալբոմը», – գրել է նա:
Իսկ Անի Քրիստին ոչ թե նորություն, այլ մտքերն է հայտնել, որը գուցե ոմանց համար նորություն լինի))) Նա կարծում է, որ բոլորն էլ գժի թուղթ ունեն. «Ես հասկացել եմ մի բան, որ երաժիշտները խելառ, անկանոն, առանց ժամ ու պատարագի մարդիկ են: Ու շատ վախենալու այլմոլորակայիններ` շատ նորմալ մարդկանց համար: Մենք քնում ենք, երբ որ իրենք արթնանում են ու հակառակը: Մենք չենք մտածում այնպես, ոնց որ պետք է ու չենք անում այնպիսի բաներ, որ մեր կամքին հակառակ է: Առանց բժշկի դիագնոզի գժի թղթեր ունենք բոլորս… Ով համաձայն չի, ուրեմն իր մոտ կյանքում ամեն ինչ ընթանում է իր բնականոն, ձանձրալի հունով», – գրել է երգչուհին:
Դե իսկ Լիլիթ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում «ասեղ գցելու տեղ չկա» 🙂 շնորհավորանքներ, բարեմաղթանքներ… Երեկ՝ դեկտեմբերի 7-ին երգչուհու ծննդյան օրն էր:
Տիգրանուհի Թասլակյան