Հայ-գերմանական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ֆրանկֆուրտում հադիպել է «Օրաքլ» ընկերության փոխնախագահ Ալան Բլանքին: Ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Օրաքլ»-ի ներգրավման հնարավորությունը հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Ընկերությանը ներկայացվել են մի շարք ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրական լինել համագործակցության համար` ՀՀ-ում ստեղծվող ազատ տնտեսական գոտի, Գյումրու տեխնոպարկի, կրթական նախագծեր:
Ալան Բլանքն ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ծրագրեր իրականացնելու գործում և ծանոթ են արդեն իսկ մեկնարկած և գործող բազմաթիվ այլ ընկերությունների ծրագրերի:
Կարդացեք նաև
Օրաքլ ընկերությունն եվրոպական շուկայի առաջատարներից է ՏՏ լուծումների, տվյալների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում ունեցած իր հաջողություններով:
Հայ-գերմանական համաժողովի շրջանակներում մեկ այլ հանդիպման ժամանակ, հայաստանյան «Լորի Ամրոց» ՍՊԸ-ի, «ՎՕԻԹՀ Հիդո ԳՄԲՀ և Քո»-ի, «Շպարկս» բանկի և «Քոմմիթ գրուպ»-ի միջև ստորագրվել է համաձայնագիր «Լորի Բերդ Հիդրոէլեկտրոկայանի» ծրագրի ֆինանսավորման և կառուցման վերաբերյալ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ