Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եղեռնի մասին՝ լույսի ակնկալիքով

Դեկտեմբեր 08,2012 14:03

Լույս է տեսել Շողիկ Թովմասյանի «Լուսահամ աղոթք կամ խնկարկում» պոեմը: Սա պոեմ գրելու՝ հեղինակի առաջին գրական փորձն է: Նվիրված է Եղեռնի 96-րդ տարելիցին: Պոեմը հագեցած է հուզական պատառիկներով, վշտի ու ափսոսանքի խորունկ ընդհանրացումներով, որոնք սարսռազդու են: «Լուսահամ աղոթք կամ խնկարկում»-ը, սակայն, լավատեսական ավարտ ունի՝ «Եղիցի լույս»: Կլինի լույս, քանի դեռ հիշում ենք անցյալը եւ պահանջում արդար հատուցում: Սա է պոեմի ասելիքը: «Առավոտի» հետ զրույցում հեղինակն ասաց, որ պատրաստ է նաեւ գրքի տրամաբանական շարունակությունը՝ նվիրված արցախյան հերոսամարտին: Առաջիկայում այն եւս գրքի «հանդերձանք» կընդունի:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31