Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնալուծություններում առկա է սկեսուրների գործոնը

Դեկտեմբեր 08,2012 14:02

Վիճակագիր-տնտեսագետ Անի Քալաշյանն ուսումնասիրություն է իրականացրել ամուսնությունների ու ամուսնալուծությունների թեմայով: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ամուսնալուծություններում երբեմն առկա է սկեսուրների գործոնը:

Ամուսնալուծությունների քանի՞ տոկոսն է սկեսուրների մեղքով լինում հարցին, Քալաշյանի ասելով, հարցվողների այն մասը, որ ընտրել է «սկեսուրները առհասարակ կապ չունեն զույգերի որոշումների հետ» տարբերակը, գրեթե հավասար է «մինչեւ 30% դեպքերում» տարբերակը ընտրած անհատների թվին:

Իսկ այն հարցին՝ ունե՞ք ամուսնալուծված ծանոթներ, որոնց ամուսնալուծության պատճառ է հանդիսացել սկեսուրը, պատասխանել են 20-65 տարեկան 662 ՀՀ քաղաքացիներ՝ 559 կին եւ 103 տղամարդ: Նրանց մեծամասնությունը՝ 59,5%-ը, ասել է, որ ունի այդպիսի ծանոթ, իսկ 40,5%-ը՝ բացասական պատասխան է տվել:

Վիճակագրի տվյալներով, տղամարդիկ հիմնականում ամուսնանում են 25-29 տարիքային խմբում, իսկ կանայք՝ 20-24: Թե տղամարդիկ եւ թե կանայք այժմ ամենաքիչն են ամուսնանում 16-19 եւ 55-59 տարիքային խմբերում: Մանրամասները՝ առաջիկայում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31