Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Students Voice միջբուհական մրցույթի հաղթողը անվճար երգ ձայնագրելու հնարավորություն կստանա

Դեկտեմբեր 08,2012 13:45

«Այսօր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Students Voice միջբուհական մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը»,- «Արմատ» ակումբում հայտնեց Սլավոնական համալսարանի ռեկտորի ուսանողության հարցերով խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը: Նա նշեց, որ մրթույցի առաջին փուլը մեկնարկել է ուսանողության միջազգային օրը. «Մասնակցել են Լեզվաբանական համալսարանից, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից, Ագրարային համալսարանից, Պոլիտեխնիկից եւ Սլավոնական համալսարանից երեքական ուսանողներ: Առաջին փուլում պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից անցկացվեցին «կույր լսումներ», այսինքն` ուսանողի կատարումը լսում էին առանց նրան տեսնելու, եւ ընտրվեցին եզրափակչի մասնակիցները` թվով 12  հոգի:

Շուրջ երկու շաբաթ ժյուրին աշխատեց ուսանողների հետ, ովքեր հանդես էին գալիս հայկական եւ արտասահմանյան երգերի կատարումներով: Այսօր երգչուհի Սոֆի Մխեյանը եւ երգահան Արսեն Գրիգորյանը կընտրեն հաղթողին, ով Հասմիկ Կարապետյանի եւ Ավետ Բարսեղյանի կողմից նվեր կստանա մեկ երգ եւ այն անվճար ձայնագրելու հնարավորություն»:

Բանախոսը հավելեց, որ մրցույթը մեծ  է լինելու, քանի որ եզրափակչի բոլոր մասնակիցներն ուժեղ ձայն ունեն. «Մասնակիցները բավական լուրջ են պատրաստվել, անգամ` հատուկ հագուստեր կարել: Իսկ ժյուրիի անդամներն ի սկզբանե ճիշտ մոտեցում էին ցույց տալիս, սովորեցնում երգելու վարպետությունը եւ ապահովում իրենց հետ անմիջական շփումը: Ավետ Բարսեղյանն այսօր ներկա չի գտնվի եզրափակչին, քանի որ բացակայում է երկրից»:

Հռիփսիմե Մարգարյանի խոսքով. «Մրցույթն ավանդական կդառնա. եկող տարի նույնպես պլանավորում ենց անցկացնել, որովհետեւ ուսանողների շրջանում մեծ էր մրցույթի հանդեպ արձագանքը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31