Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեռակրթությունը զրույց չէ սեքսի մասին». Վրեժ Շահրամանյան

Դեկտեմբեր 08,2012 13:35

«Դեռահասության տարիքը ճգնաժամային տարիք է, երեխաները հոգեբանական եւ սեռական առումով գտնվում են դեպրեսիոն վիճակում: Փոխվում է մարդու ներաշխարհը, անցում է կատարվում ավելի հասուն շրջանի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ինչպիսի խնդիրների են բախվում դեռահասները անցումային տարիքում թեմայի շուրջ նշեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Նրա պնդմամբ դեռահասների մոտ ագրեսիվ, ոչ ադեկվատ վարքագիծ է նկատվում.

«Ուզում ենք լինել սեռակրթված, սակայն բանալիները դեռ չենք գտել կողպեքները բացելու համար: Շատ անգամ ծնողները դիմում են այն պահանջով, որ սաստենք դեռահասների սեռական վարքագիծը: Դա սխալ է եւ ստեղծվում է տհաճ իրավիճակ: Ծնողը պետք է հասկանա, որ դեռահասը աճում ու զարգանում է»:

Սեքսոպաթոլոգի համոզմամբ սեռակրթությունը լայն ասպարեզ է, երեխայի հետ պետք է խոսել փոքր տարիքից սկսած.

«Վերջին 3-5 տարիների ընթացքում Հայաստանում սայլը կարծես թե տեղից շարժվում է, իհարկե որոշ չափով: Մարդիկ պետք է հասկանան, որ սեռակրթությունը զրույց չէ սեքսի մասին, այլ դեռահասի դաստիարակության անբաժանելի մասն է»:

Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Սիրանուշ Անդրեասյանը նշեց, որ դեռահասի մոտ կան բաց հարցեր, որոնց պատասխանները ինքը դեռ փնտրում է.

«Այդ տարիքում, եթե լինում է փոքր սթրեսային իրավիճակ, ապա երեխայի վրա շատ վատ Է անդրադառնում եւ առաջանում է ագրեսիվ վարքագիծ: Անձի ճանաչման խնդիրն է կանգնում, որը ամենակարեւորն է, սկսվում են ներքին կոնֆլիկտներ, ինչը անցանկալի չէ: Երեխան մեծանում է եւ կարիք կա ինքնահաստատվելու»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31