Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կհայտարարեն՝ մեր կարծիքը կհայտնենք»

Դեկտեմբեր 08,2012 13:15

«ԱԺ կանոնակարգի համաձայն՝ իրենց ընդդիմություն հռչակած ուժերը, որոնք նաեւ կեցվածքով ու պահվածքով են ընդդիմադիր, եթե համախմբվել են ՀՅԴ-ի առաջարկած 7 կետերի շուրջ, իրենք պետք է համատեղ որոշեն, թե ո՞վ է լինելու միասնական թեկնածուն: Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է առաջադրման մասին, ՀԱԿ-ը ոչինչ չի ասել, ՀՅԴ-ն ասել է, որ եթե այդ խնդիրները կիսեն, իրենք պատրաստ են սատարել նաեւ այլ թեկնածուի: Բայց ես չեմ կարծում, որ միայն այդ կետերը կիսելով, ընդունելով՝ ընդդիմությունը կարող է համախմբվել այս կամ այն թեկնածուի շուրջ»,- «Առավոտի» հետ զրույցում ընդդիմության միասնական պլատֆորմի մասին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Գագիկ Ծառուկյանի՝ միասնական թեկնածու լինելու մասին էլ ասաց՝ «կհայտարարեն՝ մեր կարծիքը կհայտնենք»:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել