Լրահոս
Օրվա լրահոսը

1000 դրամով համագործակցել է մարմնավաճառների հետ

Դեկտեմբեր 08,2012 12:59

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, շարունակվում է Հասմիկ Պետրոսյանի (անունը և ազգանունը փոխված են) նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն, աշխատելով «Լիբերթա» հյուրանոցային համալիրում որպես ադմինիստրատոր, պարբերաբար զանգել և մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով հյուրանոց է հրավիրել մարմնավաճառների, որի դիմաց ստացել է գույքային օգուտ` 1000-ական դրամ միջնորդավճար:

Հասմիկ Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31