Դեկտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը այցելել է Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատուն, որտեղ նա հանդիպել է ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի եւ դեսպանության աշխատակցների հետ:
Հայ դիվանագետների հետ հանդիպումից հետո արտգործնախարար Միրզոյանը հանդիպել է Վաշինգտոնում գործող ամերիկահայ կազմակերպությունների եւ հոգևորականության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա – ադրբեջանական հակամարտության բանակցությունների ներկա փուլին առնչվող հարցեր: Նախարարը ներկայացրել է նաև երկրի համակողմանի զարգացումն ապահովելու ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը:
Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ ԱԳ նախարարը մասնակցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով փակ քննարկմանը, որը կազմակերպել էր Միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամը` տարածաշրջանային փորձագետների, գիտնականների և Վաշինգտոնում գործող հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կարդացեք նաև
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն