Դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղական համայնքում կանցկացվի գյուղապետի արտահերթ ընտրություն: Այդ պաշտոնի միակ հավակնորդը ՀՀԿ-ի կողմից առաջադրված` գյուղապետի օգնական, անկուսակցական Ապետնակ Մովսեսյանն է: Նախապես առաջադրված երկրորդ թեկնածուն` անկուսակցական Վարդան Վարդանյանը, ինքնաբացարկ է հայտնել:
Երանոսի գյուղապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են նրա հիվանդության պատճառով: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 18-ի նիստում ընդունել է Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղական համայնքի ղեկավար Գագիկ Խանսանամյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում:
Կարդացեք նաև
«Փաստինֆո»