«London Chess Classic» դասական շախմատի գերմրցաշարում մեկօրյա հանգստից եւ 5-րդ տուրում ազատ լինելուց հետո Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 6-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) հետ եւ 5,0 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականում: Այսօր Արոնյանի մրցակիցը անգլիացի Գավեյն Ջոնսն է: Լեւոնը խաղում է սեւերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ