«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որ այդպես էլ չկարողացավ կողմնորոշվել՝ ընդդիմություն է, թե այլընտրանք, միանգամայն «ինքնատիպ» մարտավարություն է որդեգրել։
Եթե հակիրճ բնութագրենք ԲՀԿ-ականների մոտեցումը, ապա այն կարելի է անվանել «քաղաքական ամնեզիայի» հնարք։ Դա դրսեւորվում է հատկապես նրանով ու մանավանդ այն դեպքերում, երբ ԲՀԿ առաջին դեմքերի թունդ հայտարարությունների առնչությամբ կուսակցության ներկայացուցիչներին հիշեցնում են, որ ընդամենը ինչ-որ կես տարի առաջ իրենք իշխանություն էին։
Իշխանության մեջ լինելու մասին անգամ թեթեւակի ակնարկի դեպքում ԲՀԿ-ական զրուցակիցը հիշողության կորուստ է ունենում՝ արագորեն «մոռանալով», թե ո՛վ, ի՛նչ, որտե՛ղ, ինչքա՞ն…
Խնդրեմ, ասվածի եւս մեկ օրինակ մատուցեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Բազմասեր Առաքելյանը։
Անդրադառնալով Բրյուսելում կոռուպցիայի դեմ պայքարելու թեմայով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությանն առնչվող հարցին, նա մասնավորապես ասել է. «Մենք երբ իշխանություն ենք եղել, երկիրը էս վիճակում չի եղել: Հետո մենք իշխանության չենք եղել, այլ իշխանության հետ կոալիցիա ենք կազմել, իսկ մայիսի 6-ի ընտրություններից հետո մեր ժողովուրդը գլոբալ փոփոխությունների կարիք ունի, որը հիմա չի արվում»:
Հետեւել է տրամաբանական դիտարկում. այսինքն՝ կոռուպցիան սկսեց զարգանալ մայիսի 6-ից հետո՞։ Ինչին Բազմասեր Առաքելյանն արձագանքել է. «Ես մեկնաբանում եմ ներկայիս իրավիճակը: Ես իմ ղեկավարի հարցն ու պատասխանը չեմ կարող մեկնաբանել, դուք դա շատ լավ գիտեք, ղեկավարների ասածները չեն քննարկվում»:
Ահավասիկ, երկու արտահայտություն, որ լավագույնս արտացոլում են իրենց՝ իշխանություն եղած շրջանին ԲՀԿ-ականների ընդհանուր մոտեցումը, ինչպեսեւ ԲՀԿ-ում տիրող ներքին մթնոլորտը։
Սկսենք առաջինից, առավել եւս, որ միայն նշված ԲՀԿ-ական գործիչը չէ, որ այդպես է արտահայտվում։ Սա, կարելի է ասել, կուսակցության ընդհանուր մոտեցումն է, թերեւս «կանյաչնիում» անցկացվող խորհրդակցություններից մեկի ժամանակ ԲՀԿ քաղխորհրդի կազմած «դիրեկտիվ»։ Մոտեցումը պարզ է. երբ «Բարգավաճ Հայաստանը» իշխանության մեջ էր, իսկ ԲՀԿ-ն, ըստ էության, ձեւավորման օրից էլ իշխանության մեջ էր ու կազմավորվել է հենց որպես իշխանական ուժ, «երկիրը էս վիճակում չի եղել»։
«Բարգավաճ Հայաստանը» 2007 թվականից եղել է կոալիցիայի մեջ, իսկ կոալիցիոն կառավարության կազմում եղել են ԲՀԿ-ական նախարարներ, մարզպետներ, չհաշված արդեն փոխնախարարներին, փոխմարզպետներին ու այլ ԲՀԿ-ական չինովնիկների, քաղաքապետերի, համայնքապետերի։ Հետագայում եւս ԲՀԿ-ն մնացել է իշխող կոալիցիայի մեջ, ընդհուպ մինչեւ այս տարվա մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները, ավելի ստույգ՝ նաեւ դրանից հետո էլ, միառժամանակ, մինչեւ հայտարարեցին, որ չեն միանում կոալիցիային, չեն մասնակցելու կոալիցիոն կառավարության ձեւավորմանը։
Ո՛չ կոռուպցիան, ո՛չ էլ պետական համակարգի այլ արատները նոր չէ, որ ի հայտ են եկել, ու դա հանրահայտ է։ Հարց է ծագում. ԲՀԿ-ական նախարարներն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները 5 տարի շարունակ ինչպե՞ս են լեռնադահուկորդի պես շրջանցել բոլորին հայտնի արատավոր երեւույթները, որ հիմա մեծ-մեծ խոսում են։ Թե ինչպե՞ս են «շրջանցել», իհարկե մի փոքր, շա՜տ փոքր չափով երեւաց քաղաքաշինության ու առողջապահության ոլորտներում բացահայտված չարաշահումներից։
Նմանապես, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի «բիզնես-գործունեության» հետ կապված եւ այս օրերին ծավալվող սկանդալային պատմությունից է երեւում, թե ԲՀԿ ներկայացուցիչներն ինչպիսի ճարպկություն են դրսեւորում՝ արատավոր երեւույթները «շրջանցելու» հարցում։
«Բարգավաճ Հայաստանը», 2007 թվականից սկսյալ, ոչ միայն պարզապես եղել է կոալիցիոն կառավարության կազմում, այլեւ խորհրդարանական մեծամասնության մեջ։ Ըստ այդմ, զուտ քաղաքական առումով, լիովին պատասխանատվություն է կրում 2007-2012 թվականներին (մայիսի 6-ը ներառյալ) կառավարության իրականացրած քաղաքականության համար։
Քաղաքական տեսանկյունից ԲՀԿ-ն կառավարության կազմում եթե անգամ, կներեք, կես նախարար էլ ունենար, միեւնույն է, քաղաքական պատասխանատվություն կրում է, քանզի ա) հաստատել է այդ տարիներին գործած կառավարությունների ներկայացրած ծրագրերը, բ) հավանության է արժանացրել եւ «կողմ» է քվեարկել այդ տարիներին ներկայացված պետական բյուջեի նախագծերին։
Երկրի վիճակը, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ նաեւ կոռուպցիայի ու մյուս բոլոր առումներով ստեղծված կացությունը հո մի օրում կամ մի տարում չի՞ ստեղծվել։ Ինչպե՞ս կարող է մի ուժ լայնորեն ընդգրկված լինել իշխանության մեջ ու հետո ասել, թե՝ «իրենց ժամանակ» նման բաներ չկային, այն դեպքում, երբ այդ «իրենց ժամանակից» ընդամենը կես տարի է անցել։
Սրանք այնքան պարզ քաղաքական ճշմարտություններ են, որ մի տեսակ նույնիսկ անհարմար է բացատրել, անգամ ափսոս է թերթի տարածքը «ծախսել» նման բացատրությունների համար։ Այնպես որ եթե ոչ բոլոր ԲՀԿ-ականները դրա մասին գիտեն, ապա գոնե Վարդան Օսկանյանը կարող է նրանց համար «լիկբեզի» կարգով 1-2 թեթեւ թրեյնինգ անցկացնել, որ այլեւս հրապարակավ անհեթեթ բաներ չասեն։ Առավել եւս, գոնե դադարեն մտատանջանքների ու տվայտանքների մեջ ընկնելուց, երբ ճգնում են բացատրել, թե անցած տարիներին իրենց իշխանության հատկապես ո՛ր մասում էին։
Ինչպես պատգամավոր Բազմասեր Առաքելյանն է արտաբերել՝ «հետո մենք իշխանության չենք եղել, այլ իշխանության հետ կոալիցիա ենք կազմել»։ Գուցե նրան յուրայիններից ինչ-որ մեկը հուշե՞ր, որ այլ կուսակցության կամ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելով, տվյալ քաղաքական կազմակերպությունը հենց մտնում է իշխանության մեջ, այլ ոչ թե իշխանության հետ է կոալիցիա կազմում։ Հարիր չէ, ի վերջո, եվրոպական մասշտաբի հզոր կուսակցություն է, եւ… նման դժվարամարս հայտարարություն։ Այնպես որ չարժե հեքիաթներ հորինել, առավել եւս չարժե հանրությանը դրանք պատմել։
Կամ էլ, հնարավոր է, ՀԱԿ-ի հետ ԲՀԿ-ականների 1-2 «կոնսուլտացիան» նման էֆե՞կտ է ունեցել։ Չէ՞ որ ՀԱԿ-ում էլ քիչ չեն նախկին իշխանավորները, որոնք տառապում են «քաղաքական ամնեզիայով» եւ հիշողության բացարձակ կորուստ են ունենում, երբ խոսք է բացվում իրենց կերած «բողկերի» մասին։ Երեւի այդ անտեր «հիվանդությունը» վարակի՞չ է։
Ինչ վերաբերում է պատգամավոր Բազմասեր Առաքելյանի այն մտքին, թե՝ «ես իմ ղեկավարի հարցն ու պատասխանը չեմ կարող մեկնաբանել, դուք դա շատ լավ գիտեք, ղեկավարների ասածները չեն քննարկվում», ապա պետք է միայն ողջունել մարդու անկեղծությունը եւ շնորհակալություն հայտնել։ Հիմա բոլորիս պարզ է, թե կոնկրետ ի՛նչ է իրենից ներկայացնում «Բարգավաճ Հայաստանը»։
Հապա ու մի հատ էլ քննարկեին «ղեկավարի ասածները», ա՜յդ էր պակաս։ Հմայակ Հովհաննիսյանը քննարկել էր… մինչեւ հիմա առյուծների մասին լսել անգամ չի ուզում։

Տ.ՄԻՐԶՈՅԱՆ
«Հայոց աշխարհ»
Երբ քվե հավաքելու խնդիր է գոյանում, իրենք ընդդիմադիր են եւ միշտ -ի հետ են: Երբ գալիս է պաշտոններ ստանալու ժամանակը իրենք արդեն -ի հետ են: Կարող էին հանգիստ անվանափոխում անել: օրինակ բարգավաճ քամելիոնների կուսակցություն