Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոստանջյանը սպասում է Ծառուկյանի վերադարձին

Դեկտեմբեր 08,2012 09:44

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ՍԴ դիմելու` իր կողմից կազմված ձևաթղթի տակ ստորագրած պատգամավորների թիվը 13-ից դեռ չի ավելացել:

Մինչդեռ ՍԴ դիմելու համար պետք է 27 պատգամավորի ստորագրություն: Այդ ձևաթղթի տակ ստորագրել են «Ժառանգություն» խմբակցության հինգ անդամները, ՀԱԿ 6 անդամներ, բացառությամբ Ստեփան Դեմիրճյանի և ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը: «Սպասում եմ  Ծառուկյանի վերադարձին, որպեսզի ԲՀԿ-ն որոշում կայացնի՝ միանա՞ այս նախաձեռնությանը, թե՞ ոչ»:

Եթե նկատի ունենանք, որ Փոստանջյանը Ծառուկյանին բնորոշել է, որպես «բետոնախառնիչի սեփականատիրոջ հոգեկերտվածք ունեցող օլիգարխ», նա հազիվ թե կարող է ակնկալել, որ ԲՀԿ-ն միանա իր նախաձեռնությանը: Չնայած «Ժառանգության» քարտուղարն այլ կերպ է մտածում. «Իմ նախաձեռնությունը վերաբերում է հարյուր-հազարավոր ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնմանը, և չեմ կարծում, որ այս հարցերը պետք է կապել իրար հետ»: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը հակասահմանադրական է համարում ՀՀ ընտրական օրենսգրքի այն դրույթը, որով արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներն իրավունք չունեն մասնակցելու հայաստանյան համապետական ընտրություններին:

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31