Այսօր լրագրողները Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանից կարծիք հարցրեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահական ընտրություններին հնարավոր առաջադրման մասին : «Ես արդեն իսկ առիթ ունեցել ու իմ կարծիքը ասել եմ, պաշտոնական առաջադրում դեռ չկա, երբ որ լինի, ես իմ կարծիքս կհայտնեմ, միայն մի բան կասեմ. հանրապետության նախագահ դառնում են մարդիկ , որոնք ունեն կառավարման մեծ փորձ և անցած քաղաքական ճանապարհ»,- այսպիսի դիվանագիտական պատասխան տվեց մարզպետը` ըստ էության խուսափելով պատասխանելուց: Լրագրողներից մեկը համառորեն շարունակեց` հարցնելով, իսկ ի՞նչ եք կարծում ինչպիսի՞ն կլինի մեր քաղաքապետ Սամվել Բալասանյանի վիճակը, եթե նախագահական ընտրություններում առաջադրվի նաև Գագիկ Ծառուկյանը: «Կարծում եմ, որ այդ հարցը պետք է տաք քաղաքապետին»,- ծիծաղելով պատասխանեց Աշոտ Գիզիրյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ