Հայաստանցի 85 կգ քաշային, 23-ամյա ծանրորդ Տիգրան Կարապետյանը Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երկամարտում առաջին մեդալը բերեց: Նա պոկում վարժությունում 153 կիլոգրամով ցույց տվեց երկրորդ արդյունքը, հրումում՝ չորրորդը (189) եւ երկամարտի 342 կիլոգրամով բարձրացավ պատվո պատվանդանի արծաթե մեդալակրի աստիճան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ