Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Взгляд. «Սահակաշվիլուց խլում են պետական պահպանության ծառայությունը»

Դեկտեմբեր 07,2012 22:45

Վրաստանի խորհրդարանում ուրբաթ օրը սկսել են քննարկել «Պետական հատուկ պահպանության մասին» օրենքի նոր նախագիծ, ըստ որի այն նախագահից կանցնի կառավարության ենթակայության տակ: Գրում է «Վզգլյադ» թերթը:

Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրալկի Սեսիաշվիլին հորդորել է չքաղաքականացնել այս հարցը:

Ըստ նրա, հենց գործադիր իշխանությունն է պատասխանատու երկրի անվտանգության համար, այդ թվում` ռազմավարական կառույցների ու պաշտոնատար անձանց:

«Ուսումնասիրվել է միջազգային փորձը: Միայն չորս երկրներում` Ղրղզստանում, Մոլդովայում, Հայաստանում և Ադրբեջանում է, որ այսպիսի ծառայությունները չեն ենթարկվում ներքին գործերի նախարարությանը, այլ նախագահին», – հայտնել է Սեսիաշվիլին:

«Վրաստանի նախագահը այսօր ավելի շատ իրավունքներ ունի, քան հանարվոր է պատկերացնել նրա քաղաքական աջակցության շրջանակներում», – ասել է նա ու նշել, որ օրենքը չի փոխվում ինչ-որ մեկի քաղաքական կամքից ելնելով, այլ` բարեփոխումների շրջանակներում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31