Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Գիզիրյան. «Նայեք իմ կենսագրությանը ու կտեսնենք, որ ես աթոռից կառչած չեմ»

Դեկտեմբեր 07,2012 22:22

Այսօր Aravot.am-ը  Աշոտ Գիզիրյանին հարցրեց ` որքանո՞վ են իրականությանը համապատասխանում պտտվող այն լուրերը, թե Շիրակի  գեներալ մարզպետը նախագահական ընտրություններից անմիջապես հետո պատրաստվում է  թողնել իր պաշտոնը` իհարկե ընտրությունները  տեղը տեղին կազմակերպելուց  հետո: «Ի՞նչ է նշանակում թողնելու եմ, ինձ հանելո՞ւ են, տեղափոխելո՞ւ են, թե՞ ես դուրս եմ գալու» ,- իր հերթին պարզաբանում պահանջեց  պարոն Գիզիրյանը: Մենք նրան հիշեցրեցինք, որ  դեռևս  երկու տարի առաջ, երբ ինքը նշանակվեց մարզպետ Շիրակում,  խոսում էին այն մասին, որ Աշոտ Գիզիրյանը եկել է  նախագահական ընտրությունները   կազմակերպելու համար: «Ի սկզբանե ասում էին, որ ես եկել եմ այստեղ Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպելու , Աժ ընտրություններն անցան, հիմա նախագահինն են ասում, չգիտեմ ինչու: Ի սկզբանե ես եկել եմ Շիրակի մարզում աշխատելու , և  շնորհակալ եմ հանրապետության նախագահից, որ  ինձ նշանակել է Շիրակի մարզում` որպես Շիրակի մարզպետ , ինչո՞ւ, ասեմ: Ես որպես Գիզիրյան Աշոտ, անցած իմ աշխատանքային գործունեությունը, կարիերիան սկսել եմ Շիրակի մարզից , շնորհակալ եմ  շիրակցիներին , և ընդհանրապես այդ տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար , բայց, որպես Գիզիրյան , Շիրակի մարզում ես ճանաչված էի որպես ոստիկանության աշխատող , ուժային կառույցի ներկայացուցիչ: Այս 2 տարվա ընթացքում, շուտով  կլինի 3 տարի, կարծում եմ, ես կարողացել եմ ժողովրդի մեջ  ինչ-որ բան փոխել .մթնոլորտ, բարոյահոգեբանական  մթնոլորտ և հարաբերություն, փոխհարաբերություն`իշխանություն –ժողովուրդ, ընդհուպ իշխանություն-լրատվություն:Ես դրա համար հանրապետության նախագահին շնորհակալություն պետք է հայտնեմ. ես ճանաչվել եմ ոչ միայն   Գիզիրյան, որին ճանաչել են որպես  ուժային կառույց,  այլ որպես Գիզիրյան` ձեզանից  մեկը: Իսկ ի՞նչ կլինի ընտրություններից հետո, ինձ կտանեն, թե չեն տանի, ես երբևիցե այդ մասին չեմ մտածել, ինձ թվում է, եթե դուք նայեք իմ կենսագրությունը , կտեսնեք, որ ես  այդքան էլ աթոռից կառչած չեմ, », -ասաց գեներալ մարզպետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31