Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանի հայտարարությունը

Դեկտեմբեր 07,2012 21:59

ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը հանդես է եկել հանձնաժողովի այսօրվա նիստի վերաբերյալ հայտարարությամբ: «Այսօր` դեկտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ն.Փաշինյանի նախաձեռնությամբ գումարվել էր հանձնաժողովի հերթական նիստ, որի օրակարգում էր նաև պատգամավոր Ա.Ռուստամյանի 28.11.12թ. N 2-1447 դիմումի քննության վերաբերյալ հարցը:Պատգամավոր Ա.Ռուստամյանի դիմումը վերաբերում էր ս.թ. նոյեմբերի 21-ին հրավիրած արտահերթ նիստին 83 պատգամավորների չմասնակցելուն: Նշված 83 պատգամավորների թվում են ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորներ, այդ թվում` նաև ես: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 24.4-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի համաձայն՝ պատգամավորը չի կարող հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցել հանձնաժողովում հարցի քննարկմանը, եթե հանձնաժողովը քննում է նրա հարցը:Օրակարգային այդ հարցի քննարկումը սկսելուց առաջ հանձնաժողովին ներկայացրեցի իմ դիրքորոշումը, առ այն, որ ես, որպես էթիկայի հարցերով ժամա

ժամանակավոր հանձնաժողովի անդամ, կմասնակցեմ Ա.Ռուստամյանի դիմումի քննարկմանը միայն մյուս 82 պատգամավորների մասով, իսկ իմ մասով հարցի քննարկմանը չեմ մասնակցի:

Թեև որևէ օրենք չի սահմանափակում այլ` 82 պատգամավորների մասով հարցի քննարկմանը մասնակցելու իմ իրավունքը, հանձնաժողովի նախագահ Ն.Փաշինյանը, կոպտորեն խախտելով օրենքը, գերազանցելով  իր իրավունքները, հայտարարեց,  որ ինձ զրկում է ձայնի իրավունքից, ընդ որում նաև նիստի վարման կարգի վերաբերյալ կարծիք արտահայտելու իրավունքից:

Օրենքի նման կոպիտ ոտնահարումը ստիպեց ինձ լքել նիստերի դահլիճը` հայտարարելով, որ այդպիսի նիստն ապօրինի է:

82 պատգամավորների հարցով քննարկմանը իմ մասնակցելուն խոչընդոտելը կոպտորեն խախտում է օրենքի բազմաթիվ դրույթներ, սակայն հայտարարությունս չծանրաբեռնելու համար նշեմ առավել ակներև երկուսը`

ա. «Ազգային ժողովի կանոնակարգ»  ՀՀ օրենքի  5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը`«Պատգամավորն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով … ունենալ ելույթներ, տալ հարցեր և անել առաջարկություններ Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների …  նիստերում»,

բ.  «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, ըստ որի՝ «պատգամավորը պարտավոր է մասնակցել …այն հանձնաժողովների…նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է»:

Հայտարարում  եմ` Ն.Փաշինյանի կողմից թույլ տրված օրենքի կոպիտ ոտնահարման արդյունքում Ա.Ռուստամյանի 28.11.12թ. N 2-1447 դիմումի քննության առնչությամբ հանձնաժողովի նիստը, ինչպես նաև դրանում կայացրած որոշումները օրինական չեն, ուստի չեն կարող իրավական հետևանքներ առաջացնել:

ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով

ժամանակավոր հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31