Լրահոս
Օրվա լրահոսը

Еркрамас. «Կիևում հրատարակվելու է «Սասնա ծռեր» էպոսը` ուկրաիներեն »

Դեկտեմբեր 07,2012 21:42

Կիևի հայ համայնքը դիմել է ուկրաինացի հայագետ, Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, որպեսզի նա «Սասնա ծռեր» էպոսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ցուցակում գրանցելու որոշման հետ կապված մենաբանություն տա: Գրում է «Երկրամաս» թերթը:

«Ես այս որոշումն ընդունում եմ որպես հայ ազգի կողմից համաշխարհային մշակույթի մեջ մեծ ներդրումներ անելու ևս մեկ միջագային ճանաչում», – ասել է Բոժկոն, – «Հաճելի է, որ հայ բանահյուսության այս գանձը այսուհետ ունի նման բարձր կարգավիճակ ու դասվում է համաշխարհային քաղաքակրթության հումանիտար և մշակութային ոլորտների այլ նշանավոր ձեռբերումների հետ նույն շարքում: Հույս ունեմ, որ այս իրադարձությունը հզոր թափ կլինի հայկական էպոսի հետագա ճանաչման, նրա ավելի խորը ուսումնասիրության համար, ինչպես Հայաստանում, այնպես էլ այնտեղից դուրս»:

Նա նշել է, որ այս էպոսի նկատմամբ Ուկրաինայում միշտ մեծ հետաքրքրություն է եղել . «Անցած դարի 30-ականներին այն հրատարակվել է ուկրաիներեն ուկրաինացի հայտնի բանաստեղծ Պավլո Տիչինայի խմբագրությամբ: Իր երկրորդ շունչն այն ստացել է 2003թ. Վիկտոր Կոչեվսկու թարգմանությամբ: Իսկ այժմ, «Վեսելկա» հրատարակչությունը պատրաստում է լույս ընծայել այն իմ թարգմանությամբ և հանգամանալից նախաբանով», – ասել է նա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31