Դեկտեմբերի 7-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, դրանց զարգացման և հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ:
Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումներին: