Դեկտեմբերի 6-ին Դոնի Ռոստովի օդանավակայանում անասնաբուժական պետական տեսչության և գյուղտնտեսական վերահսկող մարմնի աշխատակիցները Հայաստանից ժամանած 231 թութակի ստուգում են անցկացրել: Հայտնում է «Յուգա» պարբերականը: «Զննման արդյունքում գյուղտնտեսական վերահսկող մարմինները հայտնաբերեցին, որ Ռուսաստանի Դաշնության տարածք արտահանված թութակների անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը առկա էին, սակայն ՌԴ գյուղտնտեսական վերահսկող մարմինների կողմից ներմուծման թույլտվությունը բացակայում էր», – հայտնել վերհսկող մարմնի մամուլի ծառայությունից:
Կարգը խախտելու փաստի առթիվ թութակներին հետ են ուղարկել Հայաստան:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև