Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ Էթիկայի հանձնաժողովում կրքերը թեժացել են. Դավիթ Հարությունյանը լքել է նիստը

Դեկտեմբեր 07,2012 18:48

Այսօր` դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկել են Հայ հեղափոխական դաշնակցության դիմումը` կապված նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նստաշրջանը տապալելու հետ:

News.am- ի տեղեկություններով` նիստի ժամանակ միջադեպ է արձանագրվել, որի հետեւանքով հանձնաժողովի նախագահի տեղակալը` ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը, լքել է նիստը:

Տեղեկությունը հաստատեց նաեւ Դավիթ Հարությունյանը` հավելելով. «Ինձ արգելել են խոսել նիստի ժամանակ, դրա համար էլ նիստից դուրս եմ եկել: Նիստը ապօրինի էր, իմ գնահատականը դրա վերաբերյալ կտարածեմ»:

Մեր տեղեկություններով` Էթիկայի հանձնաժողովի ղեկավար Նիկոլ Փաշինյանը Դավիթ Հարությունյանին թույլ չի տվել իր կարծիքը հայտնել եւ մասնակցության ունենալ նիստին` հիմնավորելով, որ չի կարող մասնակցել իրեն վերաբերող հարցի քննարկմանը: Բանն այն է, որ Դավիթ Հարությունյանը, լինելով ՀՀԿ խմբակցության անդամ, մեկն է այն 83 պատգամավորներից, ով չի մասնակցել արտահերթ նիստին, եւ այն տապալվել է:

News.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31