Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ զինղեկը դպրոցի տնօրեն է դառնում

Դեկտեմբեր 07,2012 18:40

Նոյեմբերի 24-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի միջնակարգ դպրոցում կայացել  է տնօրենի թափուր տեղի համար մրցույթ:  Տնօրենի միակ թեկնածուն՝ Ոսկեպարի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ռազմագիտության ուսուցիչ Հարություն Ալավերդյանը  հաղթել է մրցույթում:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, հիմք ընդունելով Ոսկեպարի դպրոցի  կառավարման խորհրդի  նոյեմբերի 24-ի արձանգրությունը, նոյեմբերի 28-ին որոշել է  Հարություն Ալավերդյանին նշանակել «Ոսկեպարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի գործադիր տնօրենի պաշտոնում եւ նրա հետ 5 տարով կնքել աշխատանքային պայմանագիր:  Ոսկեպարցի ծնողները մեզ  բողոքեցին, որ  անցյալ շաբաթ  Ոսկեպարի դպրոցի նորընտիր եւ նորանշանակ  տնօրեն Հարություն Ալավերդյանը նկատել է, որ 10-րդ դասարանցիների դասասենյակի  առջեւ արեւածաղկի սերմի կճեպներ են թափված:  Նա հարցրել է 10-րդ դասարանցի տղաներին, թե իրե՞նք են «չրթել» արեւածաղկի սերմը: Տղաներն ասել են, որ միջանցքում   տարբեր դասարանների աշակերտներ  են շրջում, որ նրանք են աղոտոտել դասասենյակի առջեւ: Ոսկեպարցի ծնողները հայտնեցին,որ  Հարություն Ալավերդյանը 10-րդցի տղաներին  հարկադրել  է ձեռքերով եւ ավելով մաքրել արեւածաղկի թափված մնացորդները: Այս կապակցությումբ զանգահարեցի Հարություն Ալավերդյանին: Նա  ասաց, որ մաքրության հարցերով զբաղվում են դպրոցի հավաքարարը  եւ  դպրոցի տնօրենի կազմակերպչական հարցերով   տեղակալը : Նա  համառորեն փորձում էր ճշտել տեղեկատվության աղբյուրը, թե ով  է բողոքել լրագրողիս: Նշենք, որ Հարություն Ալավերդյանը մանկավարժական կրթություն չունի, նա 2012 թ. մարտին  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի կողմից  դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո  անդամագրվել է  Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31