Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս հիասթափեցնել կնոջը

Դեկտեմբեր 07,2012 18:25

Նախորդ հրապարակումներից մեկում գրել ենք այն մասին, թե ինչպես կարելի է հիասթափեցնել տղամարդուն, այժմ գրում ենք հակառակ երևույթի մասին: Այս թեմայով հարցում անցկացրինք 40 անձանց շրաջնում (20 աղջիկ 20 տղա):
Տղաների կողմից հնչեցրած ամենազավեշտալի պատասխանները ներկայացնում ենք այստեղ.
.Կարելի է կնոջը կանչել ընթրիքի և թողնել, որ նա փակի հաշիվը, ապա նույնը կրկնել մի քանի անգամ:
.Նրա ներկայությամբ նրա ընկերուհիներին անընդհատ հաճոյախոսություններ անել և այդ ընթացքում նրան կշտամբել, նաև թեթև հարվածներ հասցնել:
.Կինը տանել չի կարողանում անտարբերությունը, կնոջը կարելի է հիասթափեցնել ծխախոտը ուղիղ նրա աչքերի վրա փչելով, քիթը բարձրաձայն մաքրելով: Կարելի է նաև 2 շաբաթ լոգանք չընդունելև հանդիպման ժամանակ գրկել նրան:
Ամենից շատ հնչած պատասխանները աղջիկների կողմից ներկայացնում ենք այստեղ.
.Կինը կհիասթափվի, երբ տղամարդը առանց մեղքի զգացումի խոստովանի, որ միաժամանակ հանդիպում է մի քանիսի հետ:
.Երբ տղամարդը հաճախակի լաց լինի նրա ներկայությամբ, բողոքի իր դրությունից և առաջացնի խղճահարություն:
Կանայք կարող են նաև արագ հիասթափվել «քծիբ» և փնթի և անշնորհակալ տղամարդկանցից: «Կնոջ համար պարզապես շոկ կլինի, երբ տղամարդը համբուրի նրան ու ասի, որ համբույրը իրեն դուր չեկավ, սակայն նրան ևս կարող է հիասթափություն պատճառել տղամարդու համբույրը, որ նրան հաճույք չի պատճառում»,-ասում է 19-ամյա Լիանան: Իսկ 21-ամյա Սարգիսի կարծիքով՝ կնոջը կարելի է հիասթափեցնել միայն նրա արտաքինի մասին վատը խոսելով. «Բավական է, որ 2 շաբաթ անընդմեջ նրան ասես, որ իր կազմվածքը փչացել է, և նա նախ կսկի մեղադրել իրեն և ապա տեսնեով, որ դա անտեղի խոսք է ՝ կկշտամբի քեզ ու կհասկանա, որ դու պարզապես խաղոմ ես նրա հոգու հետ, իսկ դա կարող է հանգեցնել հիասթափության»,-ասում է նա:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31