Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես սիրահարվել եմ, բայց հույս չունենաս, թե կհամարձակվեմ քեզ ասել այդ մասին». Խոստովանություններ այս պահին

Դեկտեմբեր 07,2012 18:11

 

«Խնդրում եմ իմ շատ «սիրելի» տնտեսագիտության դասախոսին, որ քննությունս բարձր դնի, – ասում է 19-ամյա Լիանան, – արդեն  երազում եմ բարձր ստանալու մասին»:

Այսօր «Առավոտ երիտասարդկանը» հնարավորություն տվեց երիտասարդներին ասելու այն, ինչ դեռ չեն հասցրել ասել կամ էլ ինչ-ինչ պատճառներով լռել են 🙂

«Ես ու ամենամոտ ընկերուհիս մեկ շաբաթ առաջ վիճել ենք, ճիշտ է ես հասկացել եմ, որ ինքս եմ մեղավոր, բայց երբեք նրանից ներողություն չեմ խնդրել, չէի կարողանում», – անկեղծանում է 18-ամյա Հայկուհին և փոքր-ինչ երկմտելուց հետո՝ լրացնում բաց թողածը. «Լիլ ջան, ինձ կներես, դու, միևնույն է, միշտ էլ իմ ամենամոտ ու ամենալավ ընկերուհին ես լինելու», – ասում է նա՝ թաքցնելով վեճի պատճառը:

19-ամյա Վարդուհին էլ որոշեց սիրո խոստովանություն անել մի տղայի, ում անունն անգամ անհայտ է. «Դասի գալու ճանապարհին հաճախակի ինձ հանդիպող, երբեմն բարևող ոմն տղա, դիմում եմ քեզ, ասելով որ ես սիրահարվել եմ, բայց հույս չունենաս, թե կհամարձակվեմ քեզ ասել այդ մասին 🙂 », – անկեղծանում է նա:

20-ամյա Սամվելը ներողություն է խնդրում բոլոր այն մարդկանցից, որոնց երբևէ ցավ է պատճառել, հատկապես իր սիրած աղջկան, ով համոզված է, որ ատում է իրեն:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բժշկին, ով օգնեց հաղթահարել հիվանդությունս», – ասում է 24-ամյա Դիանան:

21-ամյա Էլինան էլ շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իր կողքին են ու ասում, որ նրանց շատ եմ սիրում:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31