Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից դեկտեմբերին են ասֆալտապատում

Դեկտեմբեր 07,2012 18:00

Նախկինում ահազանգել ենք, որ 2011թ. դեկտեմբերյան ցրտին Տավուշի մարզի համայնքներում՝ Իջեւանում, Նոյեմբերյանում եւ Կողբում ասֆալտապատում է կատարվել:

Ներկայումս պետական բյուջեի շուրջ 19 միլիոն դրամ ֆինանսավորմամբ իրականացվում է Նոյեմբերյանի Զորավար Անդրանիկի փողոցի շուրջ 134 գծամետրի ասֆալտապատումը: Փողոցի այդ հատվածում ասֆալտի հին շերտ կար, որը քանդվել է, մաքրվել, խճապատվել: Ներկայումս այն հարթեցվում է, դեկտեմբերի 8-ին ասֆալտ կփռվի:

Ինչո՞ւ է ասֆալտապատում կատարվում ձմռանը եւ ոչ՝ ամռանը: Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ճանապարհաշինական ընկերության ներկայացուցիչներն ասացին, որ իրենք իրավասու չեն այդ հարցին պատասխանել, ֆինանսավորումն այժմ է կատարվել: Նաեւ ասացին, որ տաք եղանակը նման հնարավորություն ընձեռում է:

Մեր տվյալներով՝ որակյալ ասֆալտապատման համար նվազագույնը, ըստ Ցելսիուսի, 15 աստիճան տաքություն է հարկավոր, ինչը դեկտեմբերին չկա: Ճանապարհաշինարարներին հարցրեցինք, թե արժե՞ր 19 միլիոն դրամը ներդնել Զորավար Անդրանիկի փողոցի շուրջ 100 քառակուսի մետր տարածքի ասֆալտապատման համար, քանզի այդ փողոցը սելավատարներ չունի, եւ վերեւից, խմելու ջրի պատռված ջրագծերից, ամեն օր մեծ հոսանքներ ավերում են փողոցը: «Լեւոն երկրորդ» ՍՊԸ ճարտարագետ Լադիկ Մամյանը հակադարձեց, թե Նոյեմբերյան քաղաքում փողոցներ չկան, որոնք ջրահեռացման համակարգ ունենան: Հավելենք, որ Նոյեմբերյան քաղաքի փողոցների մեծ մասը քարուքանդ է, տասնամյակներ այնտեղ նորոգման աշխատանքներ չեն արվում:

Լադիկ Մամյանը հայտնեց, որ Զորավար Անդրանիկի փողոցի նորոգված այդ հատվածը, ըստ պայմանագրի, 3 տարվա երաշխիք ունի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31