Լրահոս
Օրվա լրահոսը

The Armenian Mirror-Spectator. «Հայ ընտանիքի պատմությունը` Ֆրանսիայի զավթման տարիներին»

Դեկտեմբեր 07,2012 17:58

Նենսի Գրիգորյանն իր նոր վեպի համար փոքր-ինչ անսովոր պատում է ընտրել: Նրա պատմության կենտրոնում Փեգորյան ընտանիքն ու հայ համայնքն է` բոլորը փրկված Հայոց Ցեղասպանությունից, որոնք Փարիզում ավելի լավ ու անվտանգ կյանք ձեռք բերելու ձգտում ունեն: Սակայն պատմությունն ու բռնությունները նորից է նրանց դիմաց դուրս գալիս, երբ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստական Գերմանիան զավթում է Ֆրանսիան: Գրում է «Արմենիան միրոր- սփեքթաթորը» հայազգի գրող Նենսի Գրիգորյանի «Բոլոր լույսերն այնտեղ էին» նոր վեպի մասին:

Վեպը գրելու համար Գրիգորյանը ուշադրությամբ ուսումնասիրել է ֆրանսիական կոմունիստական դիմադրությանը միացած հայերի պատմությունները, մասնավորապես հայ բանաստեղծ Միսաք Մանուշյանինը, որին իր խմբի 22 անդամների հետ գերմանացիները սպանեցին 1944թ.: Գրիգորյանը շրջել է ամբողջ Փարիզով, գտել ու զրուցել հայերի հետ, որոնք Ֆրանսիայում էին ապրում օկուպացիայի տարիներին: Նա նույնիսկ Մանուշյանի խմբից մի քանի փրկվածների հետ է կապվել:

Նենսի Գրիգորյանը ավարտել է Ֆրանսիայի Դորտմութ Քոլեջը, այնուհետև` Կոլումբիայի համալսարանը: Այժմ ապրում է Նյու-Յորքում, նրա ստեղծագործություններից են «Զաբել» և «Հացի ու կրակի երազանքները» վեպերը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31