«Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանը Ամանորն իր հարազատների հետ չի տոնի։ Նա չի կարող մեկնել ԱՄՆ, քանի որ թույլ չեն տալիս իրավապահները։
«Եղբայրներս ընկերներս, մտերիմներս բարեկամներս, բավականին մեծ ընտանիք ունենք այնտեղ»,- այսօր «Ա1+»-ին ասաց Նարեկ Հարթունյանը։
13 տարի առաջ Նարեկ Հարթունյանը բնակություն է հաստատել Հայաստանում։ Իսկ երկու տարի առաջ ՊԵԿ-ը նրան մեղադրանք է առաջադրել հարկերից խուսափելու եւ փողերի լվացման հոդվածով : Որպես խափանման միջոց ընտրվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը;
Նարեկ Հարթունյանն այսօր առողջական խնդիրներ ունի։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ