Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը պայքարում են իրենց շահերի համար». Ալեքսանդր Իսկանդարյան

Դեկտեմբեր 07,2012 17:45

«Դեկտեմբերի վերջին, հունվարի սկզբին պարզ կլինեն ընտրությունների մանրամասները: Առանձին ՀԱԿ-ի համար դժվար կլինի, իսկ եթե ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվի, ապա ՀԱԿ-ը ստիպված կլինի առաջադրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա պնդմամբ բոլոր ընդդիմադիր ուժերը մի ուժի շուրջ չեն համախմբվի, քանի որ կան լիդերներ, ովքեր հազիվ թե համախմբվեն ԲՀԿ նախագահի շուրջ, սակայն Ծառուկյանին ՀԱԿ-ը կսատարի.

«Եթե Ծառուկյանը դնի իր թեկնածությունը ապա գործող նախագահին մեծ մրցակից կավելանա: Նա կդնի, եթե դա չլինի, ապա իմիջի կորուստ կլինի: Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը պայքարում են իրենց շահերի համար, ոչ թե Ռուսաստանի: Մեծ տերությունները կօգնեն այն թեկնածուին, ով կկարողանա ինքն իրեն օգնել: Նրանք կհամագործակցեն այն մարդու հետ, ով կդառնա երկրի նախագահը, սակայն արտաքին ուժերի ուշադրությունը Հայաստանի ընտրությունների հանդեպ այդքան էլ մեծ չէ»:

Քաղաքագետի համոզմամբ Սերժ Սարգսյանը կհաղթի, եթե Ծառուկյանը չդնի իր թեկնածությունը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31