Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պետական ռեսուրսները և հասարակական ցանկությունները չեն համընկնում

Դեկտեմբեր 07,2012 17:30

Օրեր առաջ 2013-ի բյուջեն ընդունվեց, չնայած ԱԺ 4 խմբակցությունները դեմ քվեարկեցին: Բյուջեի ընդունումից հետո էլ չեն դադարում տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի նկատմամբ դժգոհություններն ու մտահոգությունը տարբեր ոլորտի ներկայացուցիչների կողմից: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ևս հայտնել է իր մտահոգությունը, նաեւ Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը:

Արդյոք այս դժգոհությունների տարափը չի՞ վկայում այն մասին, որ հասարակությունն այնուամենայնիվ դեմ էր բյուջեի՝ այս տարբերակի ընդունմանը և իշխող կուսակցությունը դժվարություններ չի՞ ունենա այդպիսի բյուջեով լուծել հասարակությանը հուզող բազում խնդիրներ:

Այս հարցերի պատասխանները ստացանք ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ զրույցում: Նա նշեց. «Ցանկացած տարվա բյուջեի մասին օրենքը օրենք է,  և այն պիտի կատարվի: Մտահոգությունները հիմնականում բխում են այն հանգամանքից, որ հատկացումները փոքր են, քան ցանկալի են: Լրիվ հասկանալի է, երևույթը ինչպես մեր երկրին, այնպես էլ ցանկացած այլ երկրի է բնորոշ: Դա ողջ աշխարհին բնորոշ իրողություն է: Բայց դա չի նշանակում, որ այդ երկրներում ընդունված բյուջեները չպիտի կիրառվեն: Հենց պիտի կիրառվեն, որպեսզի այդ խնդիրներն ավելի մեղմվեն: Հասարակության հետ քննարկումներ միշտ եղել են, և դրանք շարունակական պրոցեսներ են: Խնդիրը ռեսուրսների սահմանափակությունն է, և այն ցանկությունները, որոնք չեն համընկնում սահմանափակ ռեսուրսների հետ»:

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31