Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանառության հարկի քննարկումը` ԱԺ արտահերթ նիստում

Դեկտեմբեր 07,2012 17:25

Այս օրերին Ազգային ժողովում հարկային փաթեթի նախագիծ է ներկայացված: Կառավարությունը հարկային որոշ փոփոխություններ է նախատեսել, որոնք ֆինանսների նախարարության պատասխանատուների խոսքերով, ԱԺ-ն կքննարկի առաջիկայում տեղի ունենալիք արտահերթ նիստում:

Այսօր լրագրողներին, Ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Արման Պողոսյանը հարկային նոր բարեփոխումները ներկայացնելիս վստահեցրեց, որ դրանք ուղղված են գործարար միջավայրի`մասնավորապես`ՓՄՁ սուբյեկտների հարկման համակարգին:

Կառավարությունն առաջարկում է 2013-ի հունվարի 1-ից ներդնել շրջանառության հարկի համակարգ: Այն, ըստ ֆիննախի մասնագետի, իրենից ենթադրում է պարզ հարկային հաշվառում եւ այն գործելու դեպքում տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունները կհաշվարկվեն միայն նրանց իրացումից` հասույթների հիման վրա որոշակի տոկոսադրույքների միջոցով: Այսինքն` սա պարզեցնելու է հարկային հաշվառումը եւ տնտեսվարող սուբյեկտներն այլես պարտավոր չեն լինի հաշվառելու իրենց կողմից կատարվող ծախսերը, որոնք մինչ այդ որոշ խնդիրներ են ստեղծել ՓՄՁ-ի համար:

Պարոն Պողոսյանի խոսքերով.  «Շրջանառության հարկ վճարողները կազատվեն բարդ հարկային հաշվառումից շահութահարկի կամ եկամտահարկի համակարգում: Շրջանառության հարկ վճարողները կազատվեն փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների գծով եկամտահարկի մասով պարտավորություն կրելուց»:

Բացի այդ ստիպված չեն լինի առաքումների գրքեր պահել, գրանցումներ անել, ինչը, ֆինանսիստի խոսքերով, գործարարից «բավականաչափ ռեսուրս ու ժամանակ էր պահաջում, բարդեցնում հարկային հաշվառումը»:
Շրջանառության հարկ կվճարեն մինչեւ 58 միլիոն 350 հազար դրամ համախառն եկամուտ առանց ԱԱՀ-ի ունեցող տնտեսվարողները: Շրջանառության հարկը հարկային բեռի ավելացում չի նախատեսում եւ վճարելու են այնքան, որքան վճարել են ներկայումս:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31