Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԱԾ քննիչ Թեւանյանը՝ 10 տարով ազատազրկված Չտրկյանին. Բրթելով էլ լինի, քեզ դատելու եմ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2012 17:24

«2011թ. հուլիսի 23-ին ԱԱԾ աշխատակիցները 8 հոգով ներխուժեցին մեր տուն`որդուս ձեռքերը շղթաներ հագցրած:Մեր տունը խուզարկեցին եւ ոչինչ չգտան: Ե՛վ որդիս, եւ՛ մենք չգիտեինք, թե ինչու էին խուզարկում մեր տունը: Հարցին, թե ուր է համակարգիչը, որը գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանն օգտագործել է, որդիս՝ Աշոտ Չտրկյանը, քանի որ ոչնչից տեղյակ չէր, պատասխանեց, որ տան խուզարկությունը թող ավարտեն, հետո կտանի քեռու տուն համակարգիչը կհանձնի նրանց: Խուզարկությունից հետո որդիս ուղեկցեց նրանց քեռու տուն:

Մեկ օր առաջ գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը որդուցս համակարգիչ էր խնդրել, որպեսզի սկայպով խոսի Վանաձորում գտնվող կնոջ հետ: Քանի որ մեր նոթբուքը տանը չէր, որդիս Կարենին ուղեկցում է քեռու տուն, եւԿարենը խնդրում է առանձին թողնել իրեն: Ինչ իմանար որդիս, որ ԱԱԾ քննիչ Թեւանյանն ու Կարեն Մեհրաբյանը իր գլխին սարքել են ու ինչ-որ տեղեկություններ հաղորդել համակարգչով: Այդ սքան արած թղթերը ԱԱԾ քննիչ Թեւանյանն էր տվել Կարենին ու դրանք ոչ մի գաղտնի տեղեկություն չէին պարունակում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 10 տարի ժամկետով ազատազրկված Աշոտ Չտրկյանի մայրը՝ Անահիտ Չտրկյանը, որը որդու անմեղությունը ապացուցելու ու բողոքը տեղ հասցնելու համար արդեն 4 օր է ինչ նստացույց է անում նախագահի նստավայրի առջեւ:

Տիկին Անահիտի փոխանցմամբ, այս գործով որդուն մեղադրում են նաեւ այն բանի մեջ, թե Թուրքիայից, երբ աշխատում էր այնտեղ, 300 դոլար է ուղարկել Կարեն Մեհրաբյանին: Բայց Աշոտ Չտրկյանի դատապաշտպան Հարություն Բաղդասարյանի հրավիրած վկան` Հովհաննեսը, առաջին ատյանի դատարանում հայտարարել է, որ գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը իրեն է զանգել եւ խնդրել, որ Տիգրանից 300 դոլար վերցնի, փոխանցի Հայաստան: Իսկ Հովհաննեսը, քանի որ օրը կիրակի է լինում ու չի իմանում, թե որտեղից կարելի է գումարն ուղարկել, հանդիպում է Աշոտին, որն էլ ցույց է տալիս տեղը, թե ում միջոցով կարելի է ուղարկել այդ գումարը. «Որդուս ձեռքը այդ գումարին չի դիպել: Հաջորդ օրը նա զանգում է Կարենին եւ հարցնում թե այդ ի՞նչ փող է ուզել Հովհաննեսից, բայց Կարենն անպատասխան է թողնում հարցը»,- պարզաբանում է տիկին Անահիտը, հարցնելով, թե ԱԱԾ քննիչ Ա. Թեւանյանն ինչու՞ է այդքան մակերեսային գործ վարել:

Ինչու՞ չի հարցաքննել Հովհաննեսին: «Բա ի՞նչ բարդեր Աշոտի վրա: Եվ սա կոչվում է օժանդակություն, որի արդյունքում որդուս 10 տարվա ազատազրկման են ենթարկել:Եվ առաջին ատյանի, եւ վերաքննիչ դատարաններում գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը բազմիցս շեշտել ու կրկնել է, որ Աշոտը իր գործունեությունից տեղյակ չի եղել ու ինքն Աշոտից գաղտնի է գործել:Կարեն Մեհրաբյանը տալիս է 12 իրական մեղավորների անունները՝ դատախազ, գնդապետ, փոխգնդապետ եւ այլք. նրանք մեզնից լավ գիտեն: Բայց նրանք ազատության մեջ են, իսկ մեղադրյալի աթոռին նստած են 5 անմեղ երիտասարդներ: Ու՞մ պատվերն են կատարում»,-հարցնում է Աշոտ Չտրկյանի մայրը, հավաստիացնելով, որ այս քրեական գործը լի է մարդու իրավունքների 20-ից ավելի կոպիտ խախտումներով:

Տիկին Անահիտը նաեւ հայտնեց, որ ԱԱԾ քննիչ Ա.Թեւանյանը, տեսնելով, որ որդու դեմ ոչ փաստ կա, ոչ ապացույց, նրան ասել է. «Բրթելով էլ լինի, քեզ դատելու եմ, որ գնացել ես Թուրքիա՝ աշխատելու»:

Անահիտ Չտրկյանը հավելեց, որ բազմաթիվ նամակներ է գրել Սերժ Սարգսյանին, Աղվան Հովսեփյանին` օգնություն խնդրելով, բայց ապարդյուն, իսկ Աշոտ Չտրկյանը նույնիսկ հացադուլ է հայտարարել`լսելի դարձնելու իր անմեղությունը, բայց իզուր:

Այժմ գործը պետք է քննվի վճռաբեկ դատարանում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31