Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մամուլի խոսնակ, երիտասարդության հարցերով պատասխանատու Անժելա Խաչատրյանը հանդիպեցին ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատար Բրյուս Դոնահյուի, քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի և քաղաքական հարցերով մասնագետ Տաթևիկ Մելիքյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը: Հանդիպման մասնակիցները խոսեցին առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցերի, ՀՀ ժողովրդավարացման մարտահրավերների, ինչպես նաև քաղաքական և քաղաքացիական գործընթացներում երիտասարդության դերի բարձրացման մասին:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն