Առաջին հենց հնարավորության դեպքում ՀԱԿ-ը ԱԺ-ում բարձրացնելու է «Հակահարված» խմբի ակտիվիստներին պարբերաբար ոստիկանություն բերման ենթարկելու հարցը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքերով, երիտասարդները շարունակելու են իրենց պայքարը. «Մենք այն ժողովուրդը չենք, որ հաշտվենք անազատության հետ: Իմ գնահատմամբ, համառ պայքարում բացել ենք ազատության սահմանները»: Պարոն Զուրաբյանի կարծիքով, իշխանությունները կամուկացի մեջ են. «Մտածում են, որ ազատության դրսեւորումները վտանգավոր են ռեժիմի համար եւ փորձում են կոշտ արձագանքել, իսկ ամենակոշտ արձագանքը մինչեւ հիմա Տիգրան Առաքելյանին բանտում պահելն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ